Arminfo.info


Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
 Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024, 20:49

Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին՝ լսելու և քննարկելու երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին: Այդ մասին հաղորդել է Երեւանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:

ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 19:55

Արմինֆո. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որոնք օգնել են Ադրբեջանին ցեղասպանություն իրականացնել Արցախում, այժմ օգնում են Ալիևի ռեժիմին ամրագրել այդ հանցագործությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբում (ANCA) այսպես են մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի այցն օկուպացված Արցախի Շուշի քաղաք:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 16:00

Արմինֆո.Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին տիկնոջ հետ մայիսի 6-ին այցելել է Արցախի օկուպացված Շուշի:

Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:48

Արմինֆո.Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ ուղեւորությունից։ Վրաստանի ԱԳՆ-ում հաստատել են այդ տեղեկությունը և բացատրել պատճառները։

ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 12:03

Արմինֆո.ԱՄՆ կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանն ընդգրկել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 15:33

Արմինֆո. Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ընթացքում կորսված կյանքերը, և վերահաստատում այն երբեք չմոռանալու մեր խոստումը։ Այդ մասին ասվում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունում, որը զետեղված է Երեւանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:45

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին: 

Դեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 17:36

Արմինֆո. ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի և ԱՄՆ Պետքարտուղարության իրավական խորհրդատվության գրասենյակի պատվիրակությունն այս շաբաթ այցելեց Հայաստան՝ ՀՀ կառավարության հետ քննարկելու իրավապահ ոլորտում համագործակցության շարունակական ամրապնդումը։ Այդ մասին հաղորդում է Երեւանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 17:21

Արմինֆո.2023 թվականին Հայաստանը չի կատարել Վստահության մասին Վիեննայի փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, որն ավելի հայտնի է որպես VD11։ Մասնավորապես, Հայաստանը չի  տրամադրել իր զինված ուժերի վերաբերյալ տարեկան տվյալներ VD11, ինչպես նաև՝ որևէ այլ անհրաժեշտ տեղեկատվություն կամ ծանուցում: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ աշխարհի երկրների կողմից սպառազինությունների վերահսկողության խախտման մասին Կոնգրեսին ուղղված ամենամյա զեկույցում։

Քրիստինա Քվին. ԱՄՆ-ը հստակ գնահատական չունի, թե ինչ է տեղի ունեցել Արցախում՝ տեղահանություն, թե էթնիկ զտում
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 18:21

Արմինֆո. ԱՄՆ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի առնչությամբ։ Ստացված տեղեկատվությունը դեռ զեկույց չի դարձել, ուստի այդ մասին հայտնելու ոչինչ չկա։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցազրույցում հաղորդել է  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստ է Արցախի վերաբերյալ փաստահավաք հաշվետվությունը, որը խոստացել էր պատրաստել Պետդեպարտամենտը:

Դա այլ բան է. ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների բացակայության պատճառների մասին
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 17:29

Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը երկու անգամ խուսափել է պատասխանել ուղիղ այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կամ այլ միջազգային հարկադրանքի միջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի հասցեին ռազմատենչ հռետորաբանության պատճառով:

ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր խորհրդական նշանակել. Քվին
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 14:38

Արմինֆո.ԱՄՆ-ը և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են վարում անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 11:37

Արմինֆո.Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ  Գրիգոր Էլիզբարյանը մարտի 25-ին ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներ Մարիսա Բարիսետին, Ռիչարդ Ֆեյին և Տալոն Ռոսին:

ԱՄՆ դեսպան. Այս տարի տարածաշրջանում հաստատուն խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 12:09

Արմինֆո.Այս տարի տարածաշրջանում հաստատուն խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձի կապակցությամբ տեսաուղերձում:

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ. Քրիստինա Քվինն ամփոփել է Երևանում աշխատանքի մեկ տարին
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 16:39

Արմինֆո. Մեկ տարի առաջ Հայաստան ժամանեց դեսպան Քվինը՝ սկսելով իր պաշտոնավարումը որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան։ Տարին լի էր մարտահրավերներով, սակայն այն առանձնացավ նաև առավել ամուր կապերի, նոր գործընկերությունների ձևավորման և ընդհանուր ժողովրդավարական արժեքների ուղղությամբ առաջընթացով։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում, որին կցված տեսանյութում ամփոփվել են դեսպանի խոհերն ու մտորումները Հայաստանում մինչ այժմ ապրած հիշարժան պահերի, հայ-ամերիկյան ամուր փոխգործակցության և տևական խաղաղության հասնելու հույսերի մասին։

Մարկ Լիբբին մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունը
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:42

Արմինֆո. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը թարմացրել է երկրում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ուղեւորությունների սահմանափակումները
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 18:33

Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը թարմացրել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների՝ երկրում ուղեւորությունների սահմանափակումները՝ կրճատելով դրանք:

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի ՆԳՆ-ին հակակոռուպցիոն բարեփոխումների ծրագրի իրականացման գործում
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024, 10:10

Արմինֆո. Հունվարի 30-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին և Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

Պետդեպարտամենտ. Վաշինգտոնը պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը  
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 11:53

Արմինֆո. Վաշինգտոնը պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

ԱՄՆ նախկին դեսպան. Բաքուն ցանկանում է խաղաղության իր գաղափարը պարտադրել Երևանին  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 17:39

Արմինֆո. Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը կարծում է, որ Արևմուտքի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այս տարի միայն կվատթարանան "ընդդիմության ճնշումների և Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդական ջանքերի սաբոտաժի պատճառով":




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան